Հարիսաի ծես Արատեսում

Հարիսա հայկական ազգային կերակուր։ Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Հարիսա անունի իմաստը

Հարիսա բոլոր իմաստները. Լուրջ, Իրավասու, Անկայուն, Ժամանակակից, Lucky, Ուրախ, Բնորոշ, Առատաձեռն, Ստեղծագործական, Ուշադիր, Բարեկամական, Ակտիվ

Հարիսաի ծես Արատեսում

Ավագ դպրոցի սովորողներս, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվող «Հարիսայի ծեսը» կտոնենք Արատեսում՝ դպրական կենտրոնի հյուրընկալ բնության մեջ:

Հարիսայի ծեսն ամեն տարի տոնվում է նոյեմբերին: Այս տարի՝ Նոյեմբերի 16-ին, իսկ մենք այնտեղ կլինենք  նոյեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում:

Նպատակը

  • Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:
  • Քայլարշավ Արատեսով՝ նոր և հին սեբաստացիների հետ:
  • Աշնանային բերքահավաք՝ ընկույզ և ալոճ
  • Հարիսայի ծես, պատրաստություն, միասնական աշխատանք:
  • Տարածքի խնամք զարդարում, տոնախմբություն:
  • Թոնիրում՝ լավաշթխիկ

Օր առաջին

Առավոտյան 8:30 — մեկնում

Երթուղին՝

  • Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով
  • Այցելություններ՝ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան

Այցելության կանգառներ՝

  • Սևակավան
  • Տիգրանաշենի  ոլորաններ.Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
    Ետդարձին
  • Սելիմի լեռնանցք
  • Քարավանատուն
  • Սևանա լիճ
  • Հայրավանք

Արատեսում գործունեություն

  • Արատես ենք ժամանում կեսօրին, և տեղավորվելուց հետո անցնում ենք տեղանքի մաքրման և զարդարման աշխատանքներին: Զարդարման հարցում կօգնեն 10 և 11-րդ դասարանի սովորողները, ովքեր նախօրոք կպատրաստեն բոլոր անհրաժեշտ նյութերը:
  • Հարիսայի ծեսին նախապատրաստվում ենք նախորդ օրը՝ այն է, սովորողների խմբով հավաքում ենք փայտը՝ թոնրի համար, պատրաստում ենք ձավարն ու միսը:
  • Հարիսայի ծեսն ավելի գեղեցիկ են դարձնում միասնական աշխատանքները: Սովորողները նախապես կսովորեն պատրաստել հարիսան և կկիրառեն իրենց գիտելիքները Արատեսում: Հարիսա են պատրաստում աղջիկները:
  • Միասնական բերքահավաք- հավաքում ենք ալոճ և ընկույզ՝ մուրաբայի համար:
  • Ծեսն անցկացնում ենք դրսում, երգի և պարի ուղեկցությամբ:

Միասին պատրաստում ենք հարիսա

Հարիսան հայկական ծիսական կերակրատեսակ է, որը հայտնի էր դեռ հեթանոսական շրջանից:

Պատրաստման եղանակը՝

Հավ – 1200 գր․
Ձավար –400 գր․
Ջուր – 4 լիտր
աղ` ըստ ճաշակի
մատուցելիս` սերուցքային կարագ

Ձավարը լվանալ եւ 1 ժամով թրջել սառը ջրի մեջ։ Հավը մասնատել, դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել ձավարը, լցնել ջուրն ու պատրաստել միջին կրակի վրա։ Եռացնել՝ թուլացնելով կրակը։ Կրակին այն թողնել 1,5 ժամ։

Այնուհետեւ առանձնացնել միսը ոսկորներից։ Հավի միսը լցնել կաթսայի մեջ եւ լավ խառնել փայտե մեծ գդալով։ Պետք է եփել այնքան մինչեւ միատարր զանգված ստացվի։  Ավելացնել աղ, խառնել։ Թողնել, որպեսզի հարիսան 15–20 րոպե հանգստանա, ապա մատուցել խորը ափսեի մեջ` վրան ավելացնելով մի կտոր սերուցքային կարագ։

Ավանդապատումներ

  • Խրիմյան Հայրիկը իր «Պապիկ և Թոռնիկ» գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստուածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։
  • Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

《Քո հետքը իմ կյանքում》

Մենք երեկ Տիկին Ելենաի հետ միասին հանդիպում ունեցանք տարբեր տարիների Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ավարտած մարդկանց հետ։Հանդիպման նպատակն էր իմանալ թե ինչքանով է մեր դպրոցում ուսումը օգնել նրանց հասնել իրենց նպատակներին։Շագ հետաքրքիր էր լսել նրանց։Նրանց խոսքի մեջ կար մի փոքր հուզմունք ,բազմիցս անգամ նրանք նշեցի որ, շատ ուրախ են որ , սովորել և ավարտել են մեր դպրոցը ,նշեմ նաև որ ամբողջ ընթացքում ոչ մի բացասական միտք չլսվեց նրանցից։ ։Ասեմ նաև ոմանց երեխաները նույնիսկ սովորում են մեր դպրոցում։ Մեր դպրոցի ուսուցիչների շարքում նույնպես բան կրթահամալիրը ավարտած շատ ուսուցիչներ։Ովքեր նույնպես մասնակցեցին մեր դասին։Հանդիպման ընթացքում մենք հարցեր էինք տալիս նրանց ստանալով այդ հարցերին շատ հետաքրքիր պատասխաններ։Նման հանդիպումները և նման զրույցները իրոք հնարավորություն են տալիս ավելի լավ և դրական կարծիք կազմել կրթահամալիրի մասին։

Հարցազրույցները հյուրերի հետ

Նախագծաին ուսուցման ստուգատես

Մհեր Վրեժի Իսրայելյան
(ծնվել է 1974թ. հուլիսի 5-ին Երևանում), արձակագիր:

Կրթություն

1991թ.-1996թ. – Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
2001թ. – Ջ.Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոն, Գերմանիա
2004թ. ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն
1996-2004թթ. – ՀՀ պաշտպանության նախարարություն, միջազգային ռազմական համագործակցության վարչություն
2004-2016թթ.– ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բելգիա) տարբեր պաշտոններ
2016 թ.-ից ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ
2011թ. գնդապետի կոչումով զորացրվել է ՀՀ զինված ուժերից, նույն թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է Քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործել սկսել է հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: Հրապարակվել է գրական մամուլում` «Գրական թերթ»,  «Գրանիշ»: «Գեներալ Ալթինթոփ և գայլուհի Աշենա» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝  «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում:  ՀՀ գրողների միության անդամ 2016–ից։

Մհեր Իսրաելյանի 《Երեք քայլ երկնքից անդին》պատմվածքի վերլուծություն

Պատմվածքում ներկայացվում է ծեր պապիկի և թոռնուհու զրույցը։ Պապիկը թոռնուհուն կյանքի խորհուրդներ էր տալիս։Թոռնուհին ուշադիր ունկնդրում էր պապիկին ըմբռնելով նրա ամեն մի խոսքը։ Պապիկը ասում էր թոռնուհուն.《Մի վախեցիր փոքրիկս, գնա առաջ, քայլ գցիր, ոչ ոք չի կարող փակել քո ճանապարհը։ Մեկ-երկու-երեք։》Իմ կարծիքով սա պատմվածքի ամենակարովոր խոսքերն են քանի որ, կյանքկ ընթացքում միշտ պետք է առաջ շարժվել տեղում դոփելու փոխարեն։Պապիկը նաև թոռնիկին ներկայացնում է 《 իրենց ժամանակների》 կյանքը և մարդկանց հայեցողությունը։Ասում է .《 Մեր ժամանակ կարկուտը ձվի չափ էր, ու այնպես էր խփում, որ փրկվելու համար քարանձավում էինք թաքնվում》։

《Երեք քայլ երկնքից անդին》

Մհեր Վրեժի Իսրայելյան
(ծնվել է 1974թ. հուլիսի 5-ին Երևանում), արձակագիր:

Կրթություն

1991թ.-1996թ. – Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
2001թ. – Ջ.Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոն, Գերմանիա
2004թ. ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն
1996-2004թթ. – ՀՀ պաշտպանության նախարարություն, միջազգային ռազմական համագործակցության վարչություն
2004-2016թթ.– ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բելգիա) տարբեր պաշտոններ
2016 թ.-ից ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ
2011թ. գնդապետի կոչումով զորացրվել է ՀՀ զինված ուժերից, նույն թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է Քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործել սկսել է հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: Հրապարակվել է գրական մամուլում` «Գրական թերթ»,  «Գրանիշ»: «Գեներալ Ալթինթոփ և գայլուհի Աշենա» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝  «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում:  ՀՀ գրողների միության անդամ 2016–ից։

《Կղզի》ֆիլմի վերլուծություն

Այս ֆիլմի մեջ ցույց է տրված մարդկանց անտարբերությունը բնության և իրենց շրջապատի հանդեպ։Մենք պետք է փորձենք պահպանենք մեր բնությունը քանի որ չունենք այլ մոլորակ ։Մարդիկ իրենց շահի համար չեն տեսնում իրենց դիմաց պատներշներ։ Հատում են ծառեր,օգտվում են բնական հանծոներից ստեղծելով պոչամբարներ և չեն մտածում հետագաի մասին։

” 5 reasons why  you should study  at Mkitar Sebastatsi Educomplex”


1. There is very good atmosphere.I thinke there is good atmosphere becouse there is a lof of good people. And they are very good friends.
2.The lessons are very interesting. Teachers make the lesson interesting with games, with interesting and good facts.
3.A lot of good teachers. They try to give us a lot of good information during the lesson and why not after lesson too.
4.We go to travel a lot .We travel a lot with my schoolmetes.We go to Sevan and Jermuk alredy.
5. You choose what lesson you wont to stady.And it give you chens to become that person you wont to be in future.